© Avrora Clinic
Այստեղ մենք նշել ենք հիմնական ծառայությունների արժեքը: Իսկ հենց ձեր բուժման արժեքը կհաշվարկվի նախնական խորհրդակցության արդյունքների հիման վրա, որի արդյունքների հիման վրա Կազմվում է բուժման անհատական պլան ՝ առաջարկվող ընթացակարգերով, դրանց արժեքով և մասնագետների այցելության ժամանակացույցով:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ

Խորհրդատվություն և ախտորոշում
Консультация главного врача Գլխավոր բժշկի խորհրդատվություն Chief Medical Officer consultation (remote)
20 000 ֏
Համալիր խորհրդատվություն, որը իրականացվում է կլինիկայի գլխավոր բժիշկ պրոֆ.՝ Արամ Լենսերի Դավիդյանի կողմից։ Խորհրդատվության ընթացքում կատարվում է բերանի խոռոչի զննում, գնահատվում է բոլոր ատամների, լնդերի, կծվածքի, մկանային ապարատի և քունքստործնոտային հոդերի վիճակը: Խորհրդատվության արդյունքների հիման վրա, կազմվում է մանրամասն բուժման ծրագիր՝ նշելով բուժման արժեքը և տևողությունը: Առաջարկվում են բուժման բոլոր հնարավոր ժամանակակից մեթոդներն ու տարբերակները։ Խորհրդատվության համար անհրաժեշտ է օրթոպանտոմոգրամա, որը բուժառուն կարող է բերել իր հետ (եթե այն կատարվել է ոչ շուտ, քան երեք ամիս առաջ և ախտորոշումից հետո որևէ բուժում չի իրականացվել), կամ կատարվել այն կլինիկայում՝ հավելավճարով:
Консультация главного врача (дистанционно) Գլխավոր բժշկի խորհրդատվություն (հեռավար) Chief Medical Officer consultation (remote)
10 000 ֏
Комплексная консультация - համալիր հետազոտություն Comprehensive consultation
12 000 ֏
Համալիր խորհրդատվություն, որը անցկացվում է 1-2 բժիշկների կողմից: Կատարվում է բերանի խոռոչի զննում, գնահատվում է բոլոր ատամների, լնդերի, կծվածքի, մկանային ապարատի և քունքստործնոտային հոդերի վիճակը: Խորհրդատվության արդյունքում կազմվում է մանրամասն բուժման ծրագիր՝ նշելով բուժման արժեքն ու տևողությունը: Առաջարկվում են բոլոր հնարավոր ժամանակակից բուժման մեթոդներն ու տարբերակները։ Խորհրդատվության համար անհրաժեշտ է օրթոպանտոմոգրամա(որը բուժառուն կարող է բերել իր հետ,եթե այն կատարվել է ոչ շուտ, քան 3 ամիս առաջ և դրանից հետո որևէ բուժում չի իրականացվել),կամ կատարել այն մեր կլինիկայում՝ հավելավճարով։
Первичный осмотр, консультация и детальный план лечения Առաջնային հետազոտություն, խորհրդատվություն և բուժման մանրամասն պլան Initial examination, consultation and detailed treatment plan
10 000 ֏
Խորհրդատվություն, որը իրականացնում է մասնագիտացված բժիշկը։ Կատարվում է բերանի խոռոչի զննում, գնահատվում է բոլոր ատամների, լնդերի, կծվածքի, մկանային ապարատի և քունքստործնոտային հոդերի վիճակը։ Խորհրդատվության արդյունքում կազմվում է տվյալ ախտորոշման հիման վրա մանրակրկիտ բուժման ծրագիր՝ նշելով բուժման արժեքն ու տևողությունը։ Առաջարկվում են բոլոր հնարավոր ժամանակակից բուժման մեթոդներն ու տարբերակները։ Խորհրդատվության համար անհրաժեշտ է օրթոպանտոմոգրամա, որը բուժառուն կարող է բերել իր հետ (եթե այն կատարվել է ոչ շուտ, քան 3 ամիս առաջ և դրանից հետո որևէ բուժում չի իրականացվել), կամ կատարել այն մեր կլինիկայում՝ հավելալավճարով։
Комплексное стоматологическое обследование (категория сложности I) Ստոմատոլոգիական համալիր հետազոտություն (բարդության I կարգ) Comprehensive dental examination (Category I complexity)
48 000 ֏
Անհատական գործողությունների փաթեթ՝ ներառյալ բերանի խոռոչի զննում, պարոդոնտոլոգիական զննություն, անհրաժեշտության դեպքում ՕՊՏԳ/ռենտգեն նկարներ, լուսանկարների արձանագրություն, սկանավորում և ստացված արդյունքների վերլուծություն։ Արդյունքները և օպտիմալ բուժման ծրագիրը ներկայացվում են բուժառուին գրավոր։
Комплексное стоматологическое обследование (категория сложности II) Ստոմատոլոգիական համալիր հետազոտություն (բարդության II կարգ) Comprehensive dental examination (Category II complexity)
75 000 ֏
Անհատական գործողությունների փաթեթ՝ ներառյալ բերանի խոռոչի զննում, պարոդոնտոլոգիական զննություն, անհրաժեշտության դեպքում ՕՊՏԳ/ռենտգեն նկարներ, լուսանկարների արձանագրություն, սկանավորում և ստացված արդյունքների վերլուծություն։ Արդյունքները և օպտիմալ բուժման ծրագիրը ներկայացվում են բուժառուին գրավոր։ Տարբերվում է 6014 կոդից աշխատանքների ավելի մեծ ծավալով և բարդությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ բուժման ծրագիրը կազմվում է տարբեր նեղ մասնագիտությունների բժիշկների կոնսիլիումից հետո։
Консультация и осмотр специалиста Խորհրդատվություն և հետազոտություն մասնագետի կողմից Consultation and examination by a specialist
6 000 ֏
Խորհրդատվություն, որը որպես կանոն, անցկացնում է բժիշկը չպլանավորված այցերի, կամ բուժող բժշկի ուղեգրով լրացուցիչ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում։
КОНТРОЛЬНАЯ Цифровая ортопантомография Վերահսկիչ թվային օրթոպանտոմոգրաֆիա Follow-up digital orthopantomography
5 000 ֏
Մանիպուլյացիաներից հետո իրականացվող ՕՊՏԳ՝ կատարված աշխատանքների վերահսկման նպատակով։
КОНТРОЛЬНАЯ Компьютерная томография Վերահսկիչ համակարգչային տոմոգրաֆիա Follow-up computed tomography (CT)
10 000 ֏
Մանիպուլյացիաներից հետո իրականացվող ԿՏ հետազոտություն՝ կատարված աշխատանքների վերահսկման նպատակով։
Прицельный цифровой Rg-снимок Թիրախային թվային ռենտգեն պատկեր Digital intraoral X-ray
3 000 ֏
1-3 ատամների երկչափ ռենտգեն նկար։ Կատարվում է, երբ անհրաժեշտ են տվյալներ կոնկրետ ատամի և ոսկրի մասին։ Կատարվում է թերապևտիկ բուժման ժամանակ, երբեմն՝ իմպլանտացիայից հետո կատարված աշխատանքի վերահսկման նպատակով, ինչպես նաև ատամի պահպանման վիրահատությունից հետո։
Сканирование и виртуальная модель Scanning and creation of a virtual model Սկանավորում և թվային մոդել
50 000 - 90 000 ֏
Բերանի խոռոչի սկանավորում Primescan ապարատի օգնությամբ։ Կատարվում է երկու ծնոտների սկանավորում։
Цифровая ортопантомография Թվային օրթոպանտոմոգրաֆիա Digital orthopantomography
10 000 ֏
Մենք այն կատարում ենք Sirona Axeos վերջին սերնդի սարքով, որը ամբողջ ԱՊՀ տարածքում կա միայն մեզ մոտ։ Սարքը ապահովում է ավելի բարձր որակի պատկեր։ Այն ունի ճառագայթման նվազագույն մակարդակ։ ՕՊՏԳ-ն վերին և ստորին ծնոտների երկչափ բացված պատկերն է։
Компьютерная томография Համակարգչային տոմոգրաֆիա Computed tomography
10 000 ֏
Այն իրականացվում է վերջին սերնդի Sirona Axeos ապարատով։ Նման սարք ամբողջ ԱՊՀ տարածքում կա միայն մեզ մոտ։ Տվյալ ապարատը ստանում է պատկեր սովորական ԿՏ-ից ավելի բարձր որակով։ Այն ունի ավելի լայն դիտման տիրույթ, ինչը հնարավորություն է տալիս տեսնել նաև վերծնոտային ծոցերի վիճակը (5 x 5.5 սմ-ից մինչև 17x 13սմ)։ Ապարատը ունի ճառագայթման նվազագույն մակարդակ։ Ինքնին գործընթացը տևում է մեկ րոպեից պակաս և տալիս է բժշկին առավելագույն տեղեկաատվություն՝ որակյալ ախտորոշման համար։ ԿՏ-եռաչափ պատկեր է,որը թույլ է տալիս բժշկին դիտել ատամների և ոսկորի վիճակը բոլոր հարթություններից։
Диагностическое лечение (1 час) Ախտորոշիչ բուժում (1 ժամ) Diagnostic treatment (1 hour)
30 000 - 38 000 ֏
Անհրաժեշտության դեպքում ներառում է անզգայացում, ատամնանստվածքների հեռացում, մեկուսացում, հին վերականգնումների, ատամնափութի և գամերի հեռացում։ Գնահատվում է ատամի առկա հյուսվածքների վիճակը՝ հետագա վերականգնման հնարավորությունը պարզելու համար։ Ստուգվում է նախկինում կատարած էնդոդոնտիկ բուժման որակը, պարզվում է առաջնային կամ կրկնակի էնդոդոնտիկ բուժման անհրաժեշտությունը, ինչպես նաև ճշգրտվում է։
Առողջ ատամներ նշանակում է առաջին հերթին առողջ պարոդոնտ և իդեալական հիգիենա։ Նույնիսկ նրանք, ովքեր տանը պատշաճ կերպով խոզանակում են իրենց ատամները, չեն կարող հեռացնել բակտերիաները, որոնք ակտիվորեն տարածվում են բերանի խոռոչում և, այսպես կոչված, ատամի և լնդերի միջև ընկած «գրպանիկներում»: Ժամանակի ընթացքում դա առաջացնում է ոչ միայն կարիես, այլ նաև պարոդոնտիտ, ոսկրային կորուստ և արդյունքում ատամների կորուստ։ Դա կարելի է հաղթահարել ժամանակին պարոդոնտի բուժման և մասնագիտական ​​հիգիենայի միջոցով:

Բուժական ստոմատոլոգիա

Профессиональная гигиена полости рта Բերանի խոռոչի մասնագիտական հիգիենա Professional oral hygiene
35 000 - 45 000 ֏
Բերանի խոռոչի մասնագիտական համալիր հիգիենան իրականացվում է ըստ GВT (Guided Biofilm Therapy) գործընթացակարգի։ Միջամտությունը կատարում է բժիշկ-պարոդոնտոլոգը։ Սա պարզապես ատամների մաքրում չէ, այլ հատուկ մշակված Շվեյցարական կանոնակարգով իրականացվող գործընթաց։ Այն ներառում է 8 փուլ, որոնց արդյունքում դուք ստանում եք ոչ միայն ատամներ՝ առանց փառի և ատամնաքարերի, այլև առնվազն կես տոնով ավելի բաց երանգ։ Մեծ առավելություններից է նաև լնդերի վիճակի բարելավումը։ Այս միջամտությունը հատկապես անհրաժեշտ է այն մարդկանց, որոնց կան իմպլանտատներ և ատամնապսակներ։ Տվյալ միջամտությունը միևնույն ժամանակ ծառայում է որպես ձեր ատամների ընդհանուր առողջության վերահսկման միջոց․ բժիշկը վաղ փուլում կարող է բացահայտել ատամնափութը կամ այլ խնդիրներ ատամների և լնդերի հետ կապված։ Սա գերժամանակակից տեխնոլոգիան է։ Երևանում Airflow Prophylaxis Master սարքը համարվում է եզակի։
Полировка air-flow Air-flow փայլեցում Air-flow polishing
15 000 ֏
Ատամի մշակումը ջրի շիթի և գլիցինի կամ սոդայի բիկարբոնատի մանրադիր փոշու շիթով (ծխողների համար:Բացի թերապևտիկ նշանակությունից, այն ունի նաև սպիտակեցնող ազդեցություն՝ ատամներից մուգ պիգմենտացված փառը հեռացնելու հաշվին։ Մշակման ավարտին կատարվում է լրացուցիչ փայլեցում հատուկ մածուկով՝ ատամի մակերևույթը իդեալական հարթ դարձնելու նպատակով։
Кюретаж по Vidman (1 квадрант) Կյուրետաժ ըստ Ուիդմանի (1 քառորդ) Vidman curettage (1 quadrant)
80 000 ֏
Բաց կյուրետաժ պարոդոնտոլոգիական հիվանդությունների դեպքում։ Վճարումը կատարվում է քառորդներով՝ բերանի խոռոչի 1/4 մասով։
Ультразвуковой кюретаж (квадрант) Ուլտրաձայնային կյուրետաժ (քառորդ) Ultrasonic curettage (quadrant)
25 000 ֏
Պարոդոնտոլոգիական բուժման բաղկացուցիչ մաս է՝ վարակված ատամնային նստվածքների և միկրօրգանիզմների հեռացումը ատամի արմատների մակերևույթից՝ ուլտրաձայնային հարթեցման վարդակի միջոցով։
SRP - сглаживание поверхности корня (квадрант) SRP - արմատային մակերեսի հարթեցում (քառորդ) SRP - root surface smoothing (quadrant)
80 000 - 90 000 ֏
Ատամի արմատի մակերեսի փայլեցում՝ ստորլնդային ատամնային նստվածքների՝ բակտերիաների և տոքսինների ամբողջական հեռացում և ատամնալնդային նոր կպման ստեղծում, օգտագործելով ձեռքով ղեկավարվող գործիքներ՝ կյուրետներ։ Վճարումը կատարվում է քառորդականով՝ բերանի խոռոչի 1/4 մասով։
Поддерживающая пародонтальная терапия Կայունացնող պարոդոնտալ թերապիա Supportive periodontal therapy (SPT)
50 000 - 60 000 ֏
Նշանակվում է պարոդոնտոլոգիական բուժումից 2 ամիս անց։ Հիվանդության ընթացքի վերահսկման համար լրացվում է պարոդոնտոլոգիական քարտ։ Այնուհետև՝ միջամտությունը անցկացվում է անհատական գրաֆիկով՝ կախված հիվանդության ծանրությունից։
Հակառակ տարածված կարծրատիպի՝ վիրաբուժական ստոմատոլոգիան լուծում է ոչ այնքան սուր խնդիրներ, երբ անհրաժեշտ է «կտրել՝ չսպասելով պերիտոնիտին», այլ մեծ չափով խուսափել դրանից։ Բոլոր վիրաբուժական միջամտությունները Avroraclinic-ում կատարվում են հատուկ մեթոդներով և հնարավորինս ատրավմատիկ:

Վիրաբուժական ստոմատոլոգիա

Удаление зуба простое Ատամի պարզ հեռացում Tooth extraction
15 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատամի հեռացում՝ կիրառելով յուրահատուկ ատրավմատիկ տեխնիկա, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (բուժող ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, ատամնաբնի վերականգնման զննում և հետագա մոնիտորինգ։ Պարզ հեռացումը հնարավոր է, երբ ատամը ունի շարժունակություն։ Այս մեթոդը հիմնականում կիրառվում է մեկ արմատ ունեցող ատամների համար։ Ատամը հեռացվում է ամբողջությամբ՝ առանց բաժանելու։ Պրոցեսը տևում է կարճ ժամանակ։
Удаление зуба сложное Ատամի բարդ հեռացում Complex tooth extraction
30 000 - 40 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատամի հեռացում՝ կիրառելով յուրահատուկ ատրավմատիկ տեխնիկա, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (հանգստացնող ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, ատամնաբնի վերականգնման զննում և հետագա մոնիտորինգ։
Удаление дистопированного зуба Դիստոպացված ատամի հեռացում Extraction of a dystopic tooth
45 000 - 55 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատամի հեռացում՝ կիրառելով յուրահատուկ ատրավմատիկ տեխնիկա, կարերի ամրակցում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, ատամնաբնի վերականգնման զննում և հետագա մոնիտորինգ։ Դիստոպացված ատամները այն ատամներն են, որոնք ծկթել են լնդից, բայց գտնվում են սխալ դիրքում ատամնաշարի մեջ (տեսանելի են բերանի խոռոչում)։
Удаление зуба с одномоментной костной подсадкой (без стоимости костных материалов) Ատամի հեռացում՝ միաժամանակյա ոսկրային պատվաստումով (առանց ոսկրային նյութերի արժեքի) Tooth extraction with one-stage bone grafting (without the cost of bone materials)
55 000 - 70 000 ֏
Ատամի հեռացման բարդության կատեգորիա՝ միաժամանակյա իմպլանտացիայի կամ հետագա իմպլանտացիայի պլանավորմամբ։
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատամի հեռացում՝ կիրառելով յուրահատուկ ատրավմատիկ տեխնիկա, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, ատամնաբնի վերականգնման զննում և հետագա մոնիտորինգ։
Միջամտությունը սովորաբար այս կատարվում է այն դեպքում, երբ ատամը հեռացվում է և միաժամանակ նյութ է տեղադրվում ատամնաբնի մեջ՝ ոսկրային ծավալի պահպանման նպատակով։ Դա արվում է կամ անմիջապես իմպլանտացիայի ժամանակ, կամ էլ այն դեպքում, երբ պլանավորվում է հետագա իմպլանտացիա։ Նյութի արժեքը հաշվարկվում է լրացուցիչ։
Удаление ретинированного зуба Ռետենցված ատամի հեռացում
Extraction of an impacted tooth
50 000 - 65 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատամի հեռացում՝ կիրառելով յուրահատուկ ատրավմատիկ տեխնիկա, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, ատամնաբնի վերականգնման զննում և հետագա մոնիտորինգ։
Ռետենացված ատամները այն ատամներն են, որոնք չեն ծկթել լնդից և տեսանելի չեն բերանի խոռոչում։ Դրանք հաճախ գտնվում են լնդի կամ նույնիսկ ծնոտի ոսկրային հյուսվածքի տակ և կարող են ունենալ սխալ դիրք՝ ինչպես դիստոպացված ատամների դեպքում։
Цистэктомия (diam 0.5-1.0) Ցիստէկտոմիա (տրամագիծը 0,5-1,0սմ) Cystectomy (diam 0.5-1.0)
80 000 - 95 000 ֏
Կիստայի հեռացում։ Վճարվում է լրացուցիչ։
Гингивопластика (в области одного зуба) Լնդային պլաստիկա (մեկ ատամի տարածքում) Gingivoplasty (in the area of ​​one tooth)
30 000 - 40 000 ֏
Լնդերի վերաուրվագծում
Пересадка свободного десневого трансплантата Ազատ լնդային տրանսպլանտատի փոխպատվաստում
Free gingival graft transplantation
120 000 - 135 000 ֏
Տրանսպլանտատի վերցնում և դրա տեղադրում ռեցիպիենտ տարածքում։
Արժեքը ներառում է՝ սպառվող նյութերը և գործողության իրականացումը բժշկի կողմից, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, վերքի զննում և հետագա մոնիտորինգ։
Удлинение коронковой части зуба Ատամի պսակային հատվածի երկարացում Surgical crown lengthening
150 000 - 215 000 ֏
Հեռացվում է լնդային հյուսվածքը և ուրվագծվում է ոսկրային եզրը՝ ատամի պսակային մասի երկարացման նպատակով։
Направленная тканевая регенерация (без стоимости материалов) Ուղղորդված հյուսվածքային ռեգեներացիա (առանց նյութերի արժեքի) Guided tissue regeneration (without materials cost)
190 000 - 230 000 ֏
Ոսկրային հյուսվածքի վերականգնում։
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, աշխատանքների կատարում, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, վերքի զննում և հետագա մոնիտորինգ։
Նյութերի արժեքը հաշվարկվում է առանձին։
Закрытый синус-лифтинг փակ սինուս-լիֆտինգ Closed sinus lift
160 000 - 180 000 ֏
Ոսկրային հյուսվածքի ծավալի ավելացում բարձրությամբ՝ վերծնոտային ծոցի հատվածում՝ ձևավորած օթյակում, առանց հավելյալ նյութերի կիրառման և լրացուցիչ մուտքի ձևավորման։
Открытый синус-лифтинг Բաց սինուս-լիֆտինգ Open sinus lift
400 000 - 550 000 ֏
Ոսկրային հյուսվածքի ծավալի ավելացում բարձրությամբ՝ վերծնոտային ծոցի հատվածում, ոսկրային պատուհանի ստեղծմամբ և նյութերի կիրառմամբ։
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, աշխատանքների կատարում, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց՝ հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, վերքի զննում և հետագա մոնիտորինգ։
Նյութերի արժեքը հաշվարկվում է առանձին։
Пересадка соединительно-тканного трансплантата Միակցիչ հյուսվածքի փոխպատվաստում Connective tissue grafting
168 000 - 210 000 ֏
Մեկ ատամի հատվածում լնդային ռեցեսիայի վերացում։ Կատարվում է մեթոդիկայով, որը Ռուսաստանում առաջին անգամ կիրառվել է պրոֆ. Դավիդյան Ա.Լ.-ի կողմից։
Пересадка костного блока Ոսկրային բլոկի փոխպատվաստում Bone block transplantation
250 000 - 300 000 ֏
Ոսկրային հյուսվածքի ծավալի ավելացում՝ դոնորային գոտուց ոսկրային բլոկի ստացմամբ և դրա ֆիքսացիայով ռեցիպիենտային (ստացող) հատվածում։
Пластика мягких тканей при раскрытии имплантата Փափուկ հյուսվածքների պլաստիկա իմպլանտի բացման ժամանակ Soft tissue grafting during implant uncovering
48 000 - 80 000 ֏
Փափուկ հյուսվածքների պլաստիկան իմպլանտատի շրջանում։
Аутотрансплантация костной стружки Ոսկրային հյուսվածքի աուտոտրանսպլանտացիա Autotransplantation of bone chips
30 000 - 50 000 ֏
Ոսկրային հյուսվածքի ծավալի ավելացում՝ սեփական ոսկրային հյուսվածքի օգտագործմամբ։
Լրացուցիչ վճարվում է ոսկրային նյութը, որը խառնվում է սեփական ոսկրին՝ վիրահատության ընթացքում։
Удаление интегрированного имплантата Ինտեգրված իմպլանտի հեռացում Extraction of osseointegrated implant
80 000 - 210 000 ֏
Ոչ օստեոինտեգրված իմպլանտի վիրաբուժական հեռացում մեկ այլ կլինիկայում
Установка имплантата Nobel Nobel իմպլանտատի տեղադրում Nobel Implant Placement
400 000 - 550 000 ֏
NobelBiocare արտադրող ընկերության իմպլանտատներ։
Սա իմպլանտատների արտադրության ամենամեծ ընկերությունն է և հանդիսանում է համաշխարհային շուկայում առաջատար։ Արդյունքում առաջարկվում են տարբեր դիզայնով իմպլանտատներ։Արժեքը ներառում է՝
իմպլանտատի արժեքը, դրա տեղադրման ընթացակարգը, հակաբիոտիկների մեկանգամյա ընդունումը, անհատական պրեմեդիկացիան, անզգայացումը, կարերի տեղադրումը, անհրաժեշտ դեղորայքը (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթը և սառույցը հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացումը, վերականգնման և իմպլանտատի օրգանիզմում ինտեգրման հետագա վերահսկողությունը։
Установка имплантата Reline(имлантант включительно) Reline իմպլանտատի տեղադրում (ներառված է իմպլանտը) Placement of the Relineimplant (implant inclusive)
300 000 - 500 000 ֏
Իմպլանտատներ՝ տարբեր դիզայններով։
Արժեքը ներառում է՝ իմպլանտատը և դրա տեղադրման գործընթացը։
Հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկող միջոցներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհուրդներ տպագիր ձևով, կարերի հեռացում, վերականգնման և իմպլանտատի ինտեգրման հետագա վերահսկողություն։
Немедленная нагрузка Անմիջապես բեռնում Immediate load
20 000 - 30 000 ֏
Իմպլանտն անմիջապես «բեռնելու» հնարավորություն
Резекция верхушки корня с ретроградным пломбированием под микроскопом Microscope-assisted root apex resection with retrograde filling. Արմատի գագաթի հատում ռետրոգրադ պլոմբավորմամբ՝ օպերացիոն միկրոսկոպի տակ։
160 000 - 180 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, հասանելիության ստեղծում և արմատի գագաթի ռեզեկցիա, հակումային փոփոխված հյուսվածքների հեռացում, ռետրոգրադ խողովակի ապլոմբավորում, խողովակի մշակում և դեզինֆեկցիա, խողովակի պլոմբավորում, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկողներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհրդատվություն տպագիր ձևով, կարերի հեռացում, վերականգնման և վերքերի բուժման հետագա վերահսկողություն։
Բուժումն իրականացվում է լրացուցիչ սարքավորման՝ օպերացիոն միկրոսկոպի օգտագործմամբ։
Հատուկ թվային ռենտգենյան լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Այս ատամը պահպանող վիրահատությունը հնարավորություն է տալիս՝ առանց ատամը հեռացնելու, հեռացնել կիստան։
Արմատի գագաթը հատվում է, հեռացվում է կիստան, արմատախողովակը ապապլոմբավորվում է արմատի կողմից և պլոմբավորվում նոր նյութով։
Аутотрансплантация зуба
Autotransplantation of a tooth Ատամի աուտոտրանսպլանտացիա
170 000 - 220 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատրավմատիկ ատամի հեռացում, կյուրետաժ, դոնոր ատամի տեղափոխում ռեցիպիենտի լնդի խողովակ, ատամի շինավորում և կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկողներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհրդատվություն տպագիր ձևով, կարերի հեռացում, վերքերի բուժման և վերականգնման հետագա վերահսկողություն։
Հատուկ թվային ռենտգենյան լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Այս միջամտությունը իրականացվում է հետագա իմպլանտացիայի կանխարգելման նպատակով։
8-րդ ատամը հեռացվում է և տեղափոխվում 6-րդ կամ 7-րդ ատամի տեղում։
Վիրահատությունից 3 շաբաթ անց անհրաժեշտ է իրականացնել այդ ատամի էնդոդոնտիկ բուժում։
Реплантация зуба с проведением резекции верхушки корня и ретроградного пломбирования
Replantation of a tooth with apicoectomy and retrograde filling Ատամի ռեպլանտացիա արմատի գագաթի հատումով և ռետրոգրադ պլոմբավորմամբ
90 000 - 120 000 ֏
Արժեքը ներառում է՝ հակաբիոտիկների մեկանգամյա ընդունում, անհատական պրեմեդիկացիա, անզգայացում, ատրավմատիկ ատամի հեռացում, կյուրետաժ, արմատի գագաթի ռեզեկցիա բերանից դուրս հասանելիությամբ, արմատախողովակի ռետրոգրադ ապապլոմբավորում, վարակազերծում և ձևավորում, արմատախողովակի պլոմբավորում, կարերի տեղադրում, անհրաժեշտ դեղորայք (ցավազրկողներ, հակաբիոտիկներ՝ անհրաժեշտության դեպքում), բերանի ողողման լուծույթ և սառույց հիպոթերմիկ փաթեթի տեսքով, ցուցումներ և խորհրդատվություն տպագիր ձևով, կարերի հեռացում, վերքի բուժման և վերականգնման հետագա վերահսկողություն։
Բուժումը իրականացվում է լրացուցիչ սարքավորումների օգնությամբ՝ վիրահատական միկրոսկոպի միջոցով։
Հատուկ թվային ռենտգենյան լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Այս միջամտությունը նման է արմատի գագաթի ռեզեկցիային, սակայն կատարվում է այն դեպքերում, երբ բերանի խոռոչում ռետրոգրադ պլոմբավորումը անհնարին է։
Ատամը հեռացվում է, հեռացվում է կիստան, հատվում են արմատը, ապապլոմբավորվում է արմատախողովակը և նորովի պլոմբավորում, ապա ատամը վերադրվում է իր տեղը։
Կատարվում է միարմատ ատամների դեպքում։
Раскрытие имплантата установленного в сторонней организации Այլ հաստատությունում տեղադրված իմպլանտատի բացում (էքսպոզիցիա) Second-stage surgery: uncovering of a dental implant placed at an external clinic
60 000 - 80 000 ֏
Седация 1 час /sedation 1 h./սեդացիա 1 ժամ
65 000 - 80 000 ֏
Седация 30 минут (дополнительные)/Sedation (each additional 30 minutes) /սեդացիա լրացուցիչ 30 րոպե
30 000 - 40 000 ֏
Анксиолитический наркоз (снижение тревожности) 1 час / Anxiolytic anesthesia (for anxiety reduction) 1 hour/անխիոլիտիկ անզգայացում 1 ժամ - անհանգստության նվազեցում
50 000 - 70 000 ֏
Анксиолитический наркоз (снижение тревожности) дополнительные 30 минут/Anxiolytic anesthesia (for anxiety reduction) – each additional 30 minutes/անխիոլիտիկ անզգայացում լրացուցիչ 30 րոպե
25 000 - 35 000 ֏
Комбинированный наркоз 1 час/combined anesthesia 1 hour/համակցված անզգայացում 1 ժամ
95 000 - 105 000 ֏
Комбинированный наркоз дополнительные 30 минут/combined anbesthesia additional 30 minutes/համակցված անզգայացում լրացուցիչ 30 րոպե
45 000 - 55 000 ֏
Պրոթեզավորումը նման է արվեստին: Հենց այսպես Avroraclinic-ում մենք վերստեղծում ենք ժպիտներ՝ օգտագործելով բարձր թվային տեխնոլոգիաներ և սուզելով գեղեցկության էություն մեջ։

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Временная коронка или винир Ժամանակավոր պսակ կամ վինիր Temporary crown or veneer
35 000 до - 55 000 ֏
Ժամանակավոր պսակ, կամ վինիր, որոնք պատրաստվում են ուղղակի մեթոդով անմիջապես ատամնաբուժական աթոռին նստած ժամանակ։ Օգտագործվում են հիվանդի կողմից 1-2 ամիս։
Временная коронка лабораторная լաբորատոր ժամանակավոր պսակ Lab-made temporary crown
80 000 - 95 000
Ժամանակավոր պսակ, որը պատրաստվում է լաբորատոր պայմաններում՝ ատամների և իմպլանտների վրա օգտագործման համար, 2-6 կամ 6-10 ամսվա ընթացքում։
Винир цельнокерамический фронтальный (дисиликат лития) Ֆրոնտալ սեգմենտի լրիվ կերամիկական վինիր (լիթիումի դիսիլիկատ)
All-ceramic veneer for anterior teeth (lithium disilicate)
250 000 - 350 000 ֏
Վինիրը ատամի արտաքին երեսին դրվող բարակագույն կերամիկական ծածկույթ է, որը նախատեսված է գույնի և ձևի շտկման համար։ Լրիվ կերամիկական պսակը մետաղական հիմք չունի և առանձնանում է իր բարձր էսթետիկայով ու կենսահամատեղելիությամբ։ Պատրաստման համար օգտագործվում է հատուկ սեղմվող կերամիկական զանգված — E.max: Վինիրը ծածկում է ատամի տեսանելի մակերեսը։
Винир цельнокерамический жевательный (дисиликат лития) Ծամիչ ատամների լրիվ կերամիկական վինիր (լիթիումի դիսիլիկատ)
All-ceramic veneer for posterior teeth (lithium disilicate)
190 000 - 280 000 ֏
Վինիրը ատամի արտաքին երեսին դրվող բարակագույն կերամիկական ծածկույթ է, որը նախատեսված է գույնի և ձևի շտկման համար։ Լրիվ կերամիկական պսակը մետաղական հիմք չունի և առանձնանում է իր բարձր էսթետիկայով ու կենսահամատեղելիությամբ։ Պատրաստման համար օգտագործվում է հատուկ սեղմվող կերամիկական զանգված — E.max:
Коронка цельнокерамическая фронтальная (дисиликат лития) Ֆրոնտալ սեգմենտի լրիվ կերամիկական պսակ (լիթիումի դիսիլիկատ)
All-ceramic crown for anterior teeth (lithium disilicate)
250 000 - 350 000 ֏
Վինիրը ատամի արտաքին երեսին դրվող բարակագույն կերամիկական ծածկույթ է, որը նախատեսված է գույնի և ձևի շտկման համար։ Լրիվ կերամիկական պսակը մետաղական հիմք չունի և առանձնանում է իր բարձր էսթետիկայով ու կենսահամատեղելիությամբ։ Պատրաստման համար օգտագործվում է հատուկ սեղմվող կերամիկական զանգված — E.max: Պսակը ծածկում է ատամի ծայրատը։
Коронка цельнокерамическая жевательная (дисиликат лития, оксид циркония, оксид алюминия) Ծամիչ ատամների լրիվ կերամիկական պսակ (լիթիումի դիսիլիկատ, ցիրկոնիումի օքսիդ, ալյումինի օքսիդ) All-ceramic crown for posterior teeth (lithium disilicate, zirconium oxide, aluminum oxide)
190 000 - 280 000 ֏
Լաբորատոր պայմաններում պատրաստված մշտական պսակ՝ ատամների և իմպլանտների վերականգնման համար, կերամիկայից։ Արժեքի մեջ ներառված են բոլոր նյութերը, բժիշկի աշխատանքը և պսակի հետագա ֆիքսացիան։
Каркас цельнокерамический (оксид циркония, оксид алюминия, дисиликат лития) Լրիվ կերամիկական կարկաս (հիմք) (ցիրկոնիումի օքսիդ, ալյումինի օքսիդ, լիթիումի դիսիլիկատ)
All-ceramic prosthetic framework (zirconium oxide, aluminum oxide, lithium disilicate)
900 000 - 1 800 000 ֏
Օգտագործվում է կամրջաձև կոնստրուկցիաների պատրաստման համար, գունափոխված կամ մետաղական վերականգնումներով վերականգնված ատամի ծայրատը (կուլտյաները) քողարկելու նպատակով, ինչպես նաև՝ տիտանե աբատմենտների դեպքում՝ իմպլանտներով պրոթեզավորման ժամանակ։
Съемный частичный протез Մասնակի շարժական պրոթեզ
Removable partial denture
90 000 - 120 000
Մի քանի ատամների բացակայության և ավելի կայուն պրոթեզային կոնստրուկցիա տեղադրելու անհնարինության դեպքում, բացակա ատամները ամրացվում են բարակ պլաստմասսայե հիմքի վրա։ Իհարկե, այս շարժական կառուցվածքը հիմնականում ունի էսթետիկ նշանակություն և լիարժեք չի փոխարինում կորցրած ատամների բնական ֆունկցիան։
Съемный полный протез Լրիվ շարժական պրոթեզ Removable complete denture
150 000 - 250 000 ֏
Օգտագործվում է որպես մշտական պրոթեզային լուծում՝ իմպլանտացիայի անհնարինության դեպքում։ Պատրաստվում է լրիվ շարժական պրոթեզ՝ վերին և/կամ ստորին ծնոտի համար։ Գինը նշված է մեկ ծնոտի համար։
Цельнокерамическая реорганизующая коронка Լրիվ կերամիկական վերակազմավորող պսակ All-ceramic reorganization crown
350 000 - 450 000 ֏
Այն տարբերվում է մյուս պսակներից ոչ թե պատրաստման նյութով, այլ՝ իր դերով ընդհանուր պրոթեզավորման գործընթացում։ Վերակազմավորող պսակի միջոցով պրոթեզավորման հետ միաժամանակ լուծվում են օրթոդոնտիկ խնդիրներ՝ այսինքն՝ կծվածքի խանգարումների և դեֆորմացիաների ուղղում։ Դրա պատրաստումը կատարվում է լուրջ նախապատրաստական բուժումից և քունքի-ստորին ծնոտային հոդի խանգարումների ուղղումից հետո։
CAD-CAM керамическая вкладка CAD-CAM կերամիկական ներդիր
CAD-CAM ceramic inlay
180 000 - 210 000 ֏
Թվային ներդիրներ։ Կիրառվում են ատամների ծամող մակերեսների վերականգնման համար։
Дебондинг коронки Պսակի դեբոնդինգ (հեռացում) Debonding of the crown
25 000 - 35 000 ֏
Մշտական ​​պսակի հեռացում։
Временный мостовидный протез из PMMA / PMMA temporary bridge prosthesis PMMA ժամանակավոր կամրջային պրոթեզ ժամանակավոր կամրջաձև պրոթեզ պատրաստված պոլիմեթիլմետակրիլատից
25 000 - 35 000 ֏
Ժամանակավոր կամրջաձև պրոթեզ, որը պատրաստվում է պոլիմեթիլմետակրիլատից։ Պրոթեզավորումը օգտագործվում է ֆունկցիոնալության և էսթետիկայի ժամանակավոր վերականգնման համար։
Կծի շտկումը ստոմատոլոգիայի ամենաստեղծագործական և ամենազարգացող ճյուղն է։ Ուղիղ ատամներ ունենալը բավարար չէ։ Կարևոր է էսթետիկ և ֆունկցիոնալ հավասարակշռությունը: Սա նշանակում է, որ բոլոր ատամները պետք է ճիշտ տեղադրվեն՝ ապահովելով ծնոտային հոդի, դեմքի մկանների առողջությունը և շնչառության ազատությունը։

Օրթոդոնտիա

Ортодонтический осмотр Օրթոդոնտիկ հետազոտություն Orthodontic examination
15 000 ֏
Գանձվում է այն դեպքում, եթե բրեկետները պացիենտին ամրացվել են այլ կլինիկայում, իսկ մեր կլինիկա է դիմում որևէ ուղղման համար։
Пластинка с винтом Թիթեղ պտուտակով Plate with screw
180 000 ֏
Թիթեղը պատրաստվում է անհատական և ամուր պահվում է բուժառուի ատամներին։ Սնվելու և ատամները մաքրելու ընթացքում այն կարելի է հանել։ Թեք ատամները ուղղելու համար շարժական ապարատում օգտագործվում են մետաղալարե աղեղներ, օղակներ և զսպանակներ։ Ծնոտը լայնացնելու համար թիթեղի կեսերի միջև տեղադրվում է լայնացնող պտուտակ։ Այս սարքերը հիմնականում կիրառվում են 4-ից 12 տարեկան երեխաների բուժման համար։
Лечение с использованием сплинт-терапии Բուժում՝ սպլինտ թերապիայի միջոցով Splint therapy treatment
от 250 000 ֏
Հատուկ պլաստին (կապա), որը կարող է «վերածրագրավորել» մկանների աշխատանքը կծվածքի երկարատև խանգարման և դիմածնոտային համակարգի մկաններում ու հոդերում առաջացած խնդիրների դեպքում։
Коррекция аппарата Ուղղիչ սարք Appliance adjustment
10 000 ֏
Գանձվում է պացիենտի կողմից պլաստինի կամ ապարատի վնասման դեպքում։
Ретенционная каппа Ռետենցիոն կապա Retention splint
60 000 ֏
Շարժական կապպա՝ կենսապոլիմերից պատրաստված պատյան, որը պատրաստվում է անհատապես և օգտագործվում է կծվածքի ուղղման ավարտից հետո՝ ստացված ատամների դիրքը պահպանելու նպատակով։
Ретенционный аппарат Ռետենցիոն սարք Retention appliance
72 000 ֏
Շարժական թիթեղ, որը կիրառվում է օրթոդոնտիկ բուժման ավարտից հետո՝ ստացված արդյունքը պահպանելու համար։ Սարքը օգտագործվում է որպես մշտական կամ ժամանակավոր՝ բժշկի հանձնարարությամբ։
Ортодонтическая коррекция прозрачными капами Օրթոդոնտիկ բուժում թափանցիկ էլայներներով Orthodontic treatment using clear aligners
900 000 - 2 800 000 ֏
Օրթոդոնտիկ համակարգը բաղկացած է SPARK (ԱՄՆ) ընկերության թափանցիկ կենսապոլիմերից պատրաստված ատամներին հագցվող մի շարք շարժական կապպաներից։ Դրանք շարժական են, ընդ որում յուրաքանչյուր կապպա առաջացնում է միկրոշարժեր, որը մշտական ազդեցության դեպքում հանգեցնում է պլանավորված արդյունքին։
Արժեքում ներառված են՝ ձուլակտորները, փոխադրումը, համակարգչային մոդելավորումը, կապպաների պատրաստումը, հետազոտումները և ուղղումները (ներառյալ ամրացումների տեղադրումն ու հեռացումը, վերափայլեցումը) ողջ բուժման ընթացքում։
Արժեքների տարբերությունը պայմանավորված է բուժման ծավալով և բարդությամբ։ Հիմնական արժեքը ներառում է ուղղումներ ատամնաշարի շրջանակներում։ Արժեքը կախված է կապպաների քանակից։ I կատեգորիա՝ մինչև 10 կապպա մեկ ծնոտի համար։
Полировка после ортодонтического лечения Փայլեցում օրթոդոնտիկ բուժումից հետո Post-orthodontic polishing
25 000 ֏
Օրթոդոնտիկ բուժման ավարտից հետո կոմպոզիտային (ադհեզիվի) մնացորդների մաքրում և էմալի մակերեսի փայլեցում։
Снятие ортодонтического ретейнера Օրթոդոնտիկ ռետեյներների հեռացում Removal of orthodontic retainer
30 000 ֏
Մետաղալարային ռետեյներների հեռացման գործընթաց, հաջորդաբար ատամների տվյալ հատվածների մաքրում ադհեզիվից և էմալի փայլեցում։
Բժիշկը կարող է վերականգնել ատամների կորցրած սպիտակությունն ու հարթությունը, տալ նրանց ճիշտ ձևն ու դիրքը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բարելավել դրանց ֆունկցիոնալությունը։

Թերապիա

Реставрация зуба (лечение кариеса) Ատամի վերականգնում (կարիեսի բուժում) Restorative treatment of dental caries
35 000 - 65 000 ֏
Անկայուն պլոմբների փոխարինում, մակերեսային ատամնափութի բուժում։ Արժեքի մեջ ներառված են բոլոր տեսակի անզգայացումները (բացառությամբ սեդացիայի և ընդհանուր անզգայացման), կոֆերդամի օգտագործումը, ատամնափութի բուժումը, խոռոչի ախտահանող մշակում, անհատական կաղապարի ընտրություն, վերջին սերնդի լուսակարծվող կոմպոզիտով ռեստավրացիա, գույնի ընտրություն, ատամի անատոմիական ձևի վերականգնում, կծվածքին համապատասխան հարթեցում, համալիր փայլեցում։
Снятие пломбы Պլոմբայի հեռացում Filling removal
12 000 ֏
Անհրաժեշտության դեպքում կատարվում է այլ կլինիկայում իրականացված ռեստավրացիայի հեռացում։ Մեծ կամ բարդ ծավալի դեպքում կարող է հաշվարկվել կրկնակի։
Восстановление зуба под коронку Ատամի վերականգնում պսակի տակ Tooth restoration for crown preparation
30 000 ֏
Կատարվում է այն ատամներում, որոնց արմատախողովակները պլոմբավորված են։ Որպես կանոն՝ ատամի պրոթեզավորման նախապատրաստման ժամանակ։
Ինչպես նաև՝ «կենդանի» ատամի պսակային մասի լայնածավալ վնասվածքների դեպքում՝ ատամի անուղղակի վերականգնման համար պատրաստվելուց առաջ։
Эстетическая реставрация и модифицирование зуба Ատամի էսթետիկ վերականգնում և ձևափոխում Aesthetic restoration and tooth modification
80 000 ֏
Կատարվում է առջևի ատամների վերականգնման համար, եթե խոսքը վերաբերում է էսթետիկ պարամետրերի վերականգնմանը կամ փոփոխմանը։ Արժեքը ընդգրկում է բոլոր անհրաժեշտ միջամտությունները և նյութերը։
Лечение и пломбирование резца/клыка при пульпите с использованием микроскопа Կտիրչի կամ ժանիքի պուլպիտի էնդոդոնտիկ բուժում և պլոմբավորում միկրոսկոպի տակ Endodontic treatment and filling of an incisor or canine with pulpitis under a microscope
70 000 ֏
Արժեքը ներառում է՝ անեսթեզիա, կոֆֆերդամ, ատամի մակերեսից փառի հեռացում, հին ռեստավրացիաների հեռացում, նեկրէկտոմիա, արմատախողովակի մուտքի ձևավորում, նյարդի հեռացում, արմատախողովակի մշակման և ախտահանման աշխատանքներ, վերջնական լցավորում, ժամանակավոր ռեստավրացիա։ Բուժումն իրականացվում է օգտագործելով լրացուցիչ սարքավորում՝ օպերացիոն միկրոսկոպ ։ Թիրախային թվային ռենտգեն լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Ատամի պսակային մասի վերականգնումը արժեքիի մեջ ներառված չէ։
Лечение и пломбирование премоляра при пульпите с использованием микроскопа Պրեմոլարի պուլպիտի էնդոդոնտիկ բուժում և պլոմբավորում միկրոսկոպի տակ Endodontic treatment and filling of a premolar with pulpitis under a microscope
80 000 ֏
Արժեքը ներառում է՝ անեսթեզիա, կոֆֆերդամ, ատամի մակերեսից փառի հեռացում, հին ռեստավրացիաների հեռացում, նեկրեկտոմիա, արմատախողովակի մուտքի ձևավորում, նյարդի հեռացում, արմատախողովակի մշակման և ախտահանման աշխատանքներ, վերջնական լցավորում, ժամանակավոր ռեստավրացիա։ Բուժումն իրականացվում է օգտագործելով լրացուցիչ սարքավորում՝ օպերացիոն միկրոսկոպ։ Թիրախային թվային ռենտգեն լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Ատամի պսակային մասի վերականգնումը արժեքի մեջ ներառված չէ։
Лечение и пломбирование моляра при пульпите с использованием микроскопа Մոլյարի պուլպիտի էնդոդոնտիկ բուժում և պլոմբավորում միկրոսկոպի տակ Endodontic treatment and filling of a molar with pulpitis under a microscope.
90 000 ֏
Արժեքը ներառում է՝ անեսթեզիա, կոֆֆերդամ, ատամի մակերեսից փառի հեռացում, հին ռեստավրացիաների հեռացում, նեկրեկտոմիա, արմատախողովակի մուտքի ձևավորում, նյարդի հեռացում, արմատախողովակի մշակման և ախտահանման աշխատանքներ, վերջնական լցավորում, ժամանակավոր ռեստավրացիա։ Բուժումն իրականացվում է օգտագործելով լրացուցիչ սարքավորում՝ օպերացիոն միկրոսկոպ։ Թիրախային թվային ռենտգեն լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Մոլյար ատամների բուժումը՝ բարդ անատոմիայի պատճառով, երբեմն կարող է պահանջել ավելի քան մեկ այցելություն։
Ատամի պսակային մասի վերականգնումը արժեքիի մեջ ներառված չէ։
Лечение и пломбирование резца/клыка при периодонтите с использованием микроскопа Կտրիչի կամ ժանիքի պերիոդոնտիտի բուժում և պլոմբավորում միկրոսկոպի տակ Endodontic treatment and obturation of an incisor/canine affected by periodontitis under microscopic guidance.
85 000 ֏
Արժեքը ներառում է՝ անեսթեզիա, կոֆֆերդամ, ատամից փառի հեռացում, հին ռեստավրացիաների, ատամնափութի, գամերի, ներդիրների, արմատախողովակի պլոմբայի հեռացում, արմատախողովակի մշակման և ախտահանման աշխատանքներ, ժամանակավոր պլոմբավորում բուժիչ մածուկով՝ ախտահանման ուժեղացման համար, վերջնական պլոմբավորում, ժամանակավոր ռեստավրացիա։ Բուժումն իրականացվում է օգտագործելով լրացուցիչ սարքավորում՝ օպերացիոն միկրոսկոպ։ Թիրախային թվային ռենտգեն լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Շատ հաճախ իրականացվում է 2 և ավելի այցելություններով։
Ատամի պսակային մասի վերականգնումը արժեքի մեջ ներառված չէ։
Лечение и пломбирование премоляра при периодонтите с использованием микроскопа Պրեմոլյարի պերիոդոնտիտի բուժում և պլոմբավորում միկրոսկոպի տակ Endodontic treatment and obturation of a premolar affected by periodontitis under microscopic guidance.
95 000 ֏
Արժեքը ներառում է՝ անեսթեզիա, կոֆֆերդամ, ատամից փառի հեռացում, հին ռեստավրացիաների, ատամնափութի, գամերի, ներդիրների, արմատախողովակի պլոմբայի հեռացում, արմատախողովակի մշակման և ախտահանման աշխատանքներ, ժամանակավոր պլոմբավորում բուժիչ մածուկով՝ ախտահանման ուժեղացման համար, վերջնական պլոմբավորում, ժամանակավոր ռեստավրացիա։ Բուժումն իրականացվում է օգտագործելով լրացուցիչ սարքավորում՝ օպերացիոն միկրոսկոպ։ Թիրախային թվային ռենտգեն լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Շատ հաճախ իրականացվում է 2 և ավելի այցելություններով։
Ատամի պսակային մասի վերականգնումը արժեքի մեջ ներառված չէ։
Лечение и пломбирование моляра при периодонтите с использованием микроскопа Մոլյարի պերիոդոնտիտի բուժում և պլոմբավորում միկրոսկոպի տակ Endodontic treatment and obturation of a molar affected by periodontitis under microscopic guidance.
110 000 ֏
Արժեքը ներառում է՝ անեսթեզիա, կոֆֆերդամ, ատամից փառի հեռացում, հին ռեստավրացիաների, ատամնափութի, գամերի, ներդիրների, արմատախողովակի պլոմբայի հեռացում, արմատախողովակի մշակման և ախտահանման աշխատանքներ, ժամանակավոր պլոմբավորում բուժիչ մածուկով՝ ախտահանման ուժեղացման համար, վերջնական պլոմբավորում, ժամանակավոր ռեստավրացիա։ Բուժումն իրականացվում է օգտագործելով լրացուցիչ սարքավորում՝ օպերացիոն միկրոսկոպ։ Թիրախային թվային ռենտգեն լուսանկարները ներառված են արժեքի մեջ։
Շատ հաճախ իրականացվում է 2 և ավելի այցելություններով։
Ատամի պսակային մասի վերականգնումը արժեքի մեջ ներառված չէ։
©
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի, դիզայնի և ձևավորման տարրերի ցանկացած օգտագործում կամ պատճենահանում կամ ընտրություն թույլատրվում է միայն հեղինակային իրավունքի սեփականատիրոջ թույլտվությամբ և միայն աղբյուրին հղումով. www.avroraclinic.am